00:00:00

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:33, 25 փետրվար 2023 Աշխարհ

Ճապոնիայի Հոկայդո կղզում փետրվարի 25-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
 
Երկրաշարժի օջախը, մասնագետների գնահատմամբ, գտնվել է մոտ 50 կմ խորության վրա։ Էպիկենտրոնից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Ակկեսի ավանը, որտեղ ապրում է մոտ 10 հազար մարդ: Էպիկենտրոնից 50 կմ հեռավորության վրա էլ գտնվում է խոշոր նավահանգստային Կուսիրո քաղաքը, որտեղ ապրում է մոտ 180 հազար մարդ:
 
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր