Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը։
Էրդողանը հայտարարել է խաղաղության հաստատման եւ իրավիճակի կարգավորման գործում ցանկացած ներդրում ունենալու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Ուկրաինայում խաղաղությունը պետք է հաստատվի առանց հետագա զոհերի ու ավերածությունների»,- նշել է Թուրքիայի նախագահը։