00:00:00

Անի Սմբատյանը՝ Լիլիթ Մակունցի մամուլի խոսնակ

18:43, 18 մայիս 2018

Irakanum.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշանակվելու է Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի խոսնակ: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատել է նաև ինքը՝ Անի Սմբատյանը: Հիշեցնենք, որ Անի Սմբատյանը եղել է նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի  խոսնակը: Անի Սմբատյանն այս գործում, կարելի է ասել, պրոֆեսիոնալ է, մի քանի տարիների փորձ ունի: Նկատենք, որ կառավարության կազմի փոփոխությունից հետո նրանց հետ միասին աշխատանքից ազատման դիմումներ էին գրել նաև նրանց խոսնակները, այդ թվում Անի Սմբատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր