00:00:00

Այն, ինչ կառուցված է փլատակների վրա, երբեք չի կարող իսկական հաղթանակ լինել. Հռոմի պապն Ուկրաինայում հրադադարի կոչ է արել

13:17, 22 փետրվար 2023 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում և խաղաղության բանակցություններ սկսել՝ ասելով, որ «այն, ինչ կառուցված է փլատակների վրա, երբեք չի կարող իսկական հաղթանակ լինել»:

«Արդեն մեկ տարի է անցել այս անհեթեթ ու դաժան պատերազմի մեկնարկից: Մահացածների, վիրավորների, փախստականների և տեղահանվածների թիվը, ավերածությունները և տնտեսական և սոցիալական վնասները շատ խոսուն են», - ասել է Ֆրանցիսկոսը:

«Թող Տերը ների այսքան հանցանքներ և այսքան բռնություն։ Նա խաղաղության Աստվածն է: Եկեք մոտ մնանք նահատակվող ուկրաինացի ժողովրդին, որը շարունակում է տառապել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Նշվում է, որ Վատիկանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Յուրաշը ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակության հետ ևս ներկա է եղել պոնտիֆիկոսի ելույթին։


Pope Francis greets children holding up a Ukrainian flag during today’s weekly general audience at the Vatican.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր