00:00:00

Մոսկվայում ընթանում են Պուտինի և Չինաստանի ամենաբարձրաստիճան դիվանագետի բանակցությունները

12:29, 22 փետրվար 2023 Աշխարհ

Մոսկվայում ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Իի հանդիպումը,  հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Վան Ին  այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկի միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր։ Չինաստանի դիվանագիտական առաքելությունը հավելել է, որ Պեկինը մտադիր է այցն օգտագործել երկրների ղեկավարների կողմից սահմանված ուղղությամբ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու համար։

Վան Ին Մոսկվա է ժամանել երեքշաբթի, նույն օրը նա բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, իսկ չորեքշաբթի՝ ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՉԺՀ-ի ոչ պաշտոնական կուսակցական-պետական հիերարխիայում Վան Ին երկրի ամենաբարձրաստիճան դիվանագետն է, որը վերահսկում է Չինաստանի արտաքին քաղաքականության և աշխարհի առաջատար տերությունների հետ հարաբերությունները: Իր ոչ պաշտոնական կոչումով նա ավելի բարձր է, քան Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր