00:00:00

Ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը

12:34, 22 փետրվար 2023 Հասարակություն

Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։

 

Գեղարքունիքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ, բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։

 

 

Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։

 

Փետրվարի 22-ի ժամը 09․30-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ մարզի տարածքով մեկ շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։

 

Ժամը 09․50-ի դրությամբ ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր