00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել Է Ռուսաստանի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված քաղաքականության մեջ

17:44, 21 փետրվար 2023 Աշխարհ

Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ հիմքեր կան արձանագրելու, որ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի ազգային անվտանգության խաթարմանը:

«Բոլոր հիմքերը կան արձանագրելու, որ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի ազգային անվտանգության խաթարմանը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՍԿՊ-ի (Հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիր) նախաբանում ամրագրված հիմնարար սկզբունքներին և հասկացողություններին, որոնց վրա հիմնված է պայմանագիրը և առանց որի այն չէր կնքվի։ Փաստացի, խոսքը գնում է հանգամանքների արմատական փոփոխության մասին՝ համեմատած այն հանգամանքների հետ, որոնք գոյություն ունեին ՀՍԿՊ - ի կնքման պահին», - ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր