Փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի և 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ☀️
Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ: