00:00:00

Առավոտյան Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

07:13, 21 փետրվար 2023 Աշխարհ

Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկու հետցնցումի ուժգնությունը կազմել է 6,4 և 5,8 բալ, դրանք գրանցվել են 17 րոպե տարբերությամբ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում մի քանի տներ ամբողջությամբ ավերվել են։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր