Թուրքիայի Անթաքիա եւ Իսքենդերուն քաղաքները կապող մայրուղու մի մասը երկուշաբթի ավերվել է Հաթայ նահանգում երկու նոր երկրաշարժերից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի աղբյուրները:
Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD) երկուշաբթի երեկոյան տեղեկացրել է Հաթայ նահանգում 6,4 եւ 5,8 մագնիտուդով երեք րոպե ընդմիջումով երկու երկրաշարժերի մասին:
«Անթաքիա-Իսքենդերուն մայրուղու մի մասը ավերվել է երկրաշարժերից հետո», - պատմել են աղբյուրները։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Անթաքիայից, քաղաքում փլուզվել են մի քանի շենքեր, որոնց հաջողվել էր կանգուն մնալ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո: