00:00:00

Խնամատարությունը կհամարվի աշխատանքային ստաժ

16:00, 20 փետրվար 2023 Հասարակություն

Եթե ցանկանում եք ժամանակավոր Ձեր խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա  պետությունը դա կհամարի աշխատանք:

«Դուք կարող եք դառնալ ընտանիք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի համար։
 
Եթե ցանկանում եք ժամանակավոր Ձեր խնամքին վերցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի, ապա  պետությունը դա կհամարի աշխատանք՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով որպես աշխատանքային ստաժ։ Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև կտրամադրվեն այլ միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։
 
Դարձի՛ր խնամատար ծնող, պարգևի՛ր ընտանիք»,- նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր