Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում և Արցախում նշվում է որպես Գիրք նվիրելու օր...
Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մի խումբ երեխաների։
Այդ գրքերը՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթները, իրենց հետաքրքիր բովանդակությամբ և գեղեցիկ ձևավորումով երեխաներին կտեղափոխեն ինքնատիպ մի միջավայր և միշտ կհիշեցնեն, որ գրքերի աշխարհն իսկապես տիեզերք է անեզր։