Երկրաշարժից 12 օր անց թուրքական իշխանությունները հայտնել են 39 672 զոհի մասին ։ Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 5800 մարդ է զոհվել, սակայն այստեղ տվյալները երկու օր է՝ չեն թարմացվել։ Ընդ որում, ոչ Թուրքիան, ոչ Սիրիան դեռ չեն հայտնում, թե քանի մարդ է անհետ կորել։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրում փրկարարական գործողությունները մեծ մասամբ ավարտվել են, դրանք իրականացվել են ավելի քան 20 հազար ավերված շենքում։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժի հետևանքով ավերվել է 264 հազար տուն: