00:00:00

Քաղաքապետարանը 9 ամսում երկու մայթ կվերանորոգի

14:42, 18 փետրվար 2023 Հասարակություն

Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

 

Նշվում է, որ ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր