ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ փետրվարի 18-ին, կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին ասվում է համաժողովի կայքում։
Նշվում է, որ քննարկմանը կմասնակցի նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը: