00:00:00

Թուրք գիտնականն ասել է, թե Ստամբուլում երբ տեղի կունենա ավերիչ երկրաշարժը

15:35, 17 փետրվար 2023 Աշխարհ

Ավերիչ երկրաշարժը կարող է տեղի ունենալ Ստամբուլում առաջիկա յոթ տարում։ Նման կարծիք է հայտնել թուրք գիտնական Նաջի Գյորուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hurriyet թերթը։

«Իրավիճակը Ստամբուլում ամենևին էլ լավը չէ։ Ինչպես երեք օր առաջ գրել եմ, մենք բոլորս անհանգստացած ենք Քահրամանմարաշից (որտեղ փետրվարի 6 - ին տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր. ՏԱՍՍ), բայց հիմա ես անհանգստանում եմ Ստամբուլի համար: Բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստամբուլի ժամանակը մոտենում է։ Ավելի վաղ ասվում էր, որ երկրաշարժը սպասվում է մոտ 30 տարի հետո, և քանի որ արդեն անցել է 23 տարի, ես կցանկանայի ասել, որ այն շատ մոտ է», - պնդում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ստամբուլում կարող է տեղի ունենալ 7,5 մագնիտուդով երկրաշարժ։ «Չնայած մենք Ստամբուլում ավելի փոքր երկրաշարժ ենք ակնկալում, բայց այստեղ վնասը ավելի մեծ կլինի, քան Քահրամանմարաշում»,- հավելել է Գյորուրը։

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են նաեւ հարեւան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել Է Սիրիան: Թուրքիայում զոհվել է ավելի քան 38 հազար մարդ, տուժել է ավելի քան 105 հազար մարդ ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր