00:00:00

Թուրքիայում 4 րոպեն մեկ հետցնցում է տեղի ունենում

10:06, 17 փետրվար 2023 Աշխարհ

Մարաշի Փազարջըքի մոտ ուժին երկրաշարժից հետո դեռեւս հետցնումները շարունակվում են։

 

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ փետրվարի 6-ի երկրաշարժից հետ մինչ օրս գրանցվել է 4700 հետցնցում, ինչը կազմում է ամեն 4 րոպեն մեկ հետցնցում։

Հայտարարության մեջ նշվել է, որ Անատոլիական խզվածքը 5 տարբեր տեղերից վնասվել է եւ 400 կմ շառավղով վնասել երկրի մակերեւույթը։

 

Նշենք, որ փետրվարի 6–ին 7.7 եւ 7.6 մագնիտուդով երկրաշարժերի հետեւանքով Թուրքիայում մեծ վնասներ են կրել Մարաշ, Այնթափ, Ադըյաման, Հաթայ քաղաքները եւ շրջակա վայրերը։

 

Այս պահի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը անցել է 38000–ը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր