Այս մասին այսօր հայտնել են ինչպես Կիևի քաղաքային վարչությունում, այնպես էլ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունում։
Ընդհանուր առմամբ եղել է վեց օբյեկտ։ Դրանք նման էին անկյունային ռեֆլեկտորներով զոնդերին։ «ՀՕՊ համակարգերն աշխատել են բոլոր օդային թիրախների վրա: Այդ զոնդերի մեծ մասը խոցվել է», հայտնել են Կիևի վարչակազմից:
Զինվորականների խոսքով՝ նման օբյեկտները կարող են օգտագործվել հետախուզական նպատակներով՝ օրինակ՝ վերահսկելու, թե ինչպես է աշխատում ՀՕՊ համակարգը Ուկրաինայի մայրաքաղաքում։