Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) եւ «Ազերաէրոնավիգացիա» (AZANS) ՓԲԸ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) Օդային երթեկության վարչությունը (ՕԵՎ) համատեղ աշխատանք են սկսել Ադրբեջանի օդային տարածքի ազգային ռազմավարության մշակման եւ ներդրման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով AZAL-ի հաղորդագրությանը։
IATA-ի կանխատեսումների համաձայն՝ Ադրբեջանում առաջիկա երկու տասնամյակների ընթացքում սպասվում է օդային ուղեւորափոխադրումների պահանջարկի 80 տոկոս աճ։ Ըստ այդմ, նույն տեմպերով կավելանա նաեւ օդային երթեւեկության ծավալը։
Օրինակ՝ արդեն այսօր Ադրբեջանի օդային տարածքում նկատվում է տարանցիկ երթեւեկության աճի բարձր դինամիկա։