00:00:00

Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ Սերդար Քըլըչ

11:55, 15 փետրվար 2023 Աշխարհ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմից հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցին։

«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով:

Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է Քըլըչը թվիթերյան իր էջում՝ լուսանկարներ հրապարակելով Արարատ Միրզոյանին դիմավորելու արարողությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր