Հակառակորդի կողմից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։