Չորեքշաբթի Եվրամիությունը աշխատանքային խումբ կստեղծի, որպեսզի ուսումնասիրի, թե ինչպես կարող են միլիարդավոր դոլարների սառեցված ռուսական միջոցները, ներառյալ կենտրոնական բանկի պահուստները, օգտագործվել Ուկրաինայում վերականգնման աշխատանքների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարությանը:
«Մանդատը նրա համար է,որ իր ներդրումն ունենա այն քարտեզի կազմման համար, թե ինչ միջոցներ են սառեցվել Եվրամիությունում... եւ երկրորդ՝ ինչպես օրինական ճանապարհով օգտվել այդ միջոցներից»,- ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Ստոկհոլմում կայացած ասուլիսում:
Նրա խոսքով՝ չկա նախնական մոդել, թե ինչպես վարվել ռուսական ակտիվների հետ, եւ ԵՄ-ն պետք է համոզվի, որ համապատասխան իրավական ընթացակարգեր են հաստատվել:
«Հենց ռուս հարկատուները պետք է կրեն անհրաժեշտ վերականգնողական աշխատանքների ծախսերը, այլ ոչ թե բոլոր հարկատուները»,- հավելել է Քրիստերսոնը:
Շվեդիան ներկայումս նախագահում է ԵՄ-ում։
Աշխատանքային խումբը կղեկավարի Շվեդիայի Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Անդերս Անլիդը:
Ըստ Անլիդի՝ առանցքային ակտիվների թվում կլինեն ՌԴ ԿԲ-ի միջոցները, որոնք, ինչպես սպասվում է, կկազմեն տասնյակ միլիարդավոր դոլարներ։
«ԵՄ-ն նախկինում երբեք չի օգտագործել սառեցված միջոցները պատերազմից ավերված երկիրը վերականգնելու համար, ուստի մենք ինչ-որ առումով նոր տարածք ենք վարձակալում»,- հավելել է Անլիդը: