00:00:00

Թուրքամետներ․ ՀՀ արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին․ Գեղամյան

21:46, 14 փետրվար 2023 Բլոգ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին․

«ՀՀ դե-ֆակտո արտգործնախարար ա. միրզոյանը վաղը՝ փետրվարի 15-ին այցելելու է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած գոտի թուրքերին կարեկցելու ու օգնություն առաջարկելու։

ՀՀ ոչ մի պաշտոնյա արդեն 2 ամսից ավել Արցախում լիակատար շրջափակման մեջ գտնվող հայերին որևէ կերպ չկարեկցեց ու չփորձեց մոտենալ Արցախի սահմանին։ Հայկական իշխանություն չկա, կան թուրքամետներ։

Թ- թուրքամետ դե-ֆակտո իշխանություն
Օ - օկուպացիա

Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։ 

Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր