2023թ. փետրվարի14֊ին Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանից ժամանած ինքնաթիռը` Սիրիա բերելով մարդասիրական հերթական ուղեբեռը։ Մարդասիրական ուղեբեռը սահմանված կարգով փոխանցվեց Սիրիայի «Կարմիր Մահիկ»-ի լիազոր ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից:
Հալեպի օդանավակայանում ողջ ընթացքին ներկա էին` ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի հրամանատար, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։