Մոլդովայի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը, հայտնել է երկրի ամենամեծ ավիաընկերությունը՝ «Air Moldova»-ն, հայտարարությունը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
«Այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, սպասում ենք թռիչքների վերսկսմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մոլդովական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, համաձայն որի ավիաընկերություններին ավելի վաղ տեղեկացրել են Մոլդովայի օդային տարածքում հետախուզական թռչող սարք հայտնաբերելու մասին։