00:00:00

Ռուս փրկարարները Թուրքիայում տան փլատակների տակ 150 հազար դոլար են գտել. ԱԻՆ

08:24, 14 փետրվար 2023 Աշխարհ

Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում բնակելի տան փլատակների տակ, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

«Ռուս փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ Թուրքիայում բնակելի տան ավերակների տակ հայտնաբերել են խոշոր գումար։ Փլատակների հերթական շերտը մաքրելիս Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են կաթսա՝ լցված 100 դոլարանոց թղթադրամներով։ Հայտնաբերված դրամական միջոցները՝ 150 հազար դոլարի չափով, ստորագրությամբ հանձնվել են տեղի ոստիկանությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր