00:00:00

Միչիգանի համալսարանում հրшձգությшն հետևանքով 3 մարդ է զոհվել. հшրձшկվողն ինքնшսպան է եղել

06:53, 14 փետրվար 2023 Աշխարհ

Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ AP-ն գրում է, որ հարյուրավոր ոստիկաններ կասկածյալին գտնելու նպատակով խուզարկել են Իսթ Լանսինգ կամպուսը, որը գտնվում է Դետրոյթից մոտ 145 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Իրավապահները նկարագրել են հրաձիգին որպես կարճահասակ սևամորթ տղամարդու՝ հագին կարմիր կոշիկներ, ջինսե բաճկոն և բեյսբոլի գլխարկ:

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողն ինքնասպանություն է գործել համալսարանից դուրս:Համալսարանի բոլոր միջոցառումները չեղարկվել են 48 ժամով՝ ներառյալ սպորտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր