00:00:00

3,6 մագնիտուդով երկրաշարժ Ուզբեկստանում

05:44, 14 փետրվար 2023 Աշխարհ

Երեքշաբթի օրը 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի Կաշկադիրի մարզում։ Այս մասին  տեղեկացրել են հանրապետության ԱԻՆ-ի սեյսմիկ կանխատեսման մոնիթորինգի կենտրոնում։

«Ուզբեկստանի տարածքում փետրվարի 14-ին, ժամը 05.48-ին տեղի է ունեցել երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Կաշկադիրի մարզի Դեհկանաբադի շրջանում։ Երկրաշարժի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38,22, արեւելյան երկարության 66,36 աստիճան, մագնիտուդը՝ 3,6, խորությունը՝ 10 կիլոմետր։ Էպիկենտրոնից մինչեւ Տաշքենդ հեռավորությունը՝ 417 կիլոմետր հարավարեւմտյան ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր