Միացյալ Նահանգների վարչակազմը չի արձանագրել այլմոլորակայինների ակտիվության նշաններ վերջին օրերին Հյուսիսային Ամերիկայում երեք անհայտ թռչող օբյեկտների խոցման հետ կապված իրավիճակում:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը․
«Այս առնչությամբ կային հարցեր և մտահոգություններ, բայց ոչ, չկա այլմոլորակային ակտիվության որևէ նշան այն դեպքերի շուրջ, որոնց արդյունքում թռչող սարքեր են խոցվել։
Եվ մեզ համար կարևոր էր, որ այս մասին ասենք Սպիտակ տնից, քանի որ մենք շատ ենք լսել այդ մասին»,- ասել է նա։