00:00:00

«Վայ, ռուսը վատն ա, մենք էլ գիտեինք, թե լավն ա»․ Գեւորգ Բարսեղյան

20:57, 13 փետրվար 2023 Բլոգ

Գեւորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Ո՞նց ա կոչվում էն մարդը, ով ձեռքը մտցնում ա կոկորդիլոսի բերանը, քացով խփում կոկորդիլոսին, ու զարմացած բողոքում, որ կոկորդիլոսը կծեց։
Հիմա մեր ղեկավարությունը անում ա հետևյալը.
-հայտարարում ա, որ, հայ թուրքական սահմանը մեր կողմից հսկող ռուսական զորքը սպառմալիք ա տարածաշրջանի անվտանգության համար,
-մերժում ա ՀԱՊԿ դիտորդական առաքելության առաջարկը՝ մոնիթորինգ անել հայ-ադրբեջանական սահմանի մեր կողմում,
-դրա փոխարեն գնում ա Բրյուսել ու հրավիրում եվրոպական դիտորդների,
-հայտարարում ա, որ «եվրոպական դիտորդների առաքելության նպատակը ռուսական զորքին հսկելն է Հայաստանի տարածքում։
Էստեղ ընդհանրապես հարցը նրանում չի, թե ռուսը լավն ա, թե վատը։ Հարցը նրանում ա, որ էսքանից հետո անհնար կլինի, որ Ռուսաստանը ծանր հարված չհասցնի Հայաստանին։
Իսկ կողքից նայող շարքային հայաստանցին կարդում ա լուրերը, եւ ասում. «վայ, ռուսը վատն ա, մենք էլ գիտեինք, թե լավն ա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր