00:00:00

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով

14:06, 13 փետրվար 2023 Հասարակություն

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 14-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Փետրվարի 15-ին և 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16մ/վ:
 
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 15-ին, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր