00:00:00

Նովոսիբիրսկում բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի

05:14, 13 փետրվար 2023 Աշխարհ

Նովոսիբիրսկում բնակելի շենքում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, կառավարությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։

«Մահացել է 14 մարդ»,- Տրավնիկովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ի առավոտյան Նովոսիբիրսկի հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Միջադեպի հետևանքով փլուզվել է տան երկու մուտք, բռնկվել է ուժեղ հրդեհ։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Նովոսիբիրսկ՝ հետևելու փրկարարական աշխատանքների ընթացքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր