00:00:00

Լաչինի միջանցքի հետ կապված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

20:50, 12 փետրվար 2023 Աշխարհ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը. այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով», - ասվում է հաղորդագրությունում:

Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում շարունակում է պարեկություն իրականացվել երեք երթուղիներով։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բռնված հումանիար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր