00:00:00

Գերմանական երկու կազմակերպություններ դադարեցրել են Թուրքիայում աշխատանքները՝ «մարդկանց խմբերի» միջեւ բախումների պատճառով

18:17, 11 փետրվար 2023 Աշխարհ

Օգնություն տրամադրող գերմանական երկու կազմակերպություններ շաբաթ օրը դադարեցրել են երկրաշարժից տուժած Թուրքիայում փրկարարական աշխատանքները՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները եւ մարդկանց խմբերի միջեւ բախումների եւ կրակոցների մասին հաղորդումները, հայտնում է Reuters-ը։

Գերմանական միջազգային որոնողափրկարարական ծառայությունը (ISAR) եւ Գերմանիայի տեխնիկական աջակցության դաշնային գործակալությունը (THW) հայտարարել են, որ կվերսկսեն իրենց աշխատանքը հենց որ թուրքական քաղաքացիական պաշտպանության AFAD գործակալությունն իրավիճակը գնահատի որպես անվտանգ։

Թուրքական իշխանությունները չեն հաղորդել երկրաշարժից տուժած շրջանում բախումների մասին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը մեկնաբանել է անվտանգության ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ արտակարգ դրություն է հայտարարվել եւ «դիակապտություն» է տեղի ունեցել։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Ավստրիայի Զինված ուժերի տարերային աղետների ժամանակ օգնության ստորաբաժանումը (AFDRU), որը շաբաթ օրը կարճ ժամանակով դադարեցրել է գործողությունները, այնուհետեւ վերսկսկել է դրանք: Ավստրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մայքլ Բաուերը թվիթերյան իր էջում գրել է, որ թուրքական բանակը ստանձնել է AFDRU-ի խմբի պաշտպանությունը։

Ավստրիայի զինված ուժերի մոտ 82 փրկարարներ, որոնք փլատակների տակից դուրս են բերել 9 մարդու, փետրվարի 7-ից թուրքական Անթաքիայում են գտնվում։

Շվեյցարիան հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Հաթայում անվտանգության իրադրությանը եւ, որ համապատասխանաբար խստացվել են անվտանգության միջոցառումները։

Շվեյցարիան 87 մասնագետներ եւ 8 շներ է ուղարկել փրկարարական աշխատանքներին օգնելու, եւ մինչ այժմ 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա է փրկվել նրանց ժամանումից հետո։ Ուրբաթ օրը 12 հոգանոց լրացուցիչ թիմ է ուղարկվել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր