Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությանը եւ գրել:
«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարիէ ի վեր փակ էր, բացուեցաւ մարդասիրական օգնութեան համար։
Մաղթենք, որ մեր համերաշխութիւնը ըլլայ մշտատեւ»,- գրել է նա:
Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև 27 փրկարար էր ուղարկել Թուրքիա:
Թուրքիայում երկրաշարժում զոհերի թիվը հատել է 20 հազարը: