Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 13-ին ժամը 06:07-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին Ford Transit մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում:
ՓԾ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Ford Transit մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Ա. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: