Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։
Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին և շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։