85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին նախագահ Դենիզ Բայկալը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և իր կուսակցությունը»,- գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա չի նշել մահվան պատճառը։