Հայ փրկարարները Թուրքիայի Ադըյաման քաղաքում փլատակների տակից ողջ թուրք երեխա են դուրս բերել։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Էստուկյանը նշեց նաև, որ այս մասին երեկ է իմացել։ «Երեկ իմացա, որ հայ փրկարարները Թուրքիա հասնելու հաջորդ օրը երեխա են դուրս բերել փլատակների տակից»,- հավելեց «Ակոսի» խմբագիրը՝ նշելով, որ հստակ տեղեկություն չունի երեխայի առողջական վիճակի մասին։