Փետրվարի 8-ին, ժամը 21։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ-ին
«Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է ավտոճանապարհը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։