ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Աշտարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Քաջարանի, Բերդի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Արագածի և Չարենցավանի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։