Փետրվարի 6-ին, ժամը 10:03-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում՝ ավտոտնակներից մեկում, այրվում է պահեստավորած անասնակեր: Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջաղբյուր գյուղի Խ․Աբովյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:51-ին, մարվել՝ 11:39–ին:
Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։