00:00:00

Նախաձեռնելու եմ փոփոխություններ, որ ոստիկանությունը կարողանա պատասխանատվության ենթարկել կառավարիչներին, ովքեր չեն կասեցրել ծխախոտի կիրառումը․ Թորոսյան

12:23, 04 փետրվար 2023 Հասարակություն

Իմ հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարի կողմից ուղարկված կից գրությունից պարզ է դառնում, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը ըստ էության չի աշխատում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

 

«Հանրային սննդի` ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են կամ այլ ծխախոտային արտադրատեսակ օգտագործում, որովհետև ոստիկանության կարծիքով մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը իր մեջ պարունակում է անորոշություններ, որոնք սակայն օրենքն ընդունելու ժամանակ չեն մատնանշվել որևէ գերատեսչության կողմից: Ինչևէ այսպես էլ է լինում, երբ օրենքը կիրառելիս են ի հայտ գալիս խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում շտկվում են:

 

Հաշվի առնելով նշված խնդիրների բարձրաձայնումը ՆԳՆ կողմից, նախաձեռնելու եմ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ոստիկանությունը կարողանա շատ հստակ վարչական պատասխանատվության ենթարկել այն հանրային սննդի կամ այլ հաստատությունների պատասխանատուներին/կառավարիչներին, ովքեր չեն կասեցրել իրենց հաստատություններում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների կիրառումը, այսինքն ըստ էության թույլատրել են դա:

 

Մեր պետական գերատեսչությունների ուշադրությունը պետք է ավելի շատ լինի հենց պատասխանատուների վրա, քանի որ հենց նրանք են պարտավոր ապահովել օրենքի բոլոր դրույթների կիրառումը:

Հ.Գ. մեկ այլ խնդիր էլ կա օրենքի հետ կապված, դա արգելող նշանների բացակայությունն է, որը կրկին պարտավոր են հաստատությունների պատասխանատուներն ապահովել բոլորի համար տեսանելի վայրերում, բայց զանգվածաբար չեն անում դա, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու մարմինն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է:

Հ.Հ.Գ. փորձելու եմ լուծումներ գտնել նաև նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար, քանի որ որոշ տնտեսվարողներ ըստ էության շրջանցում են օրենքի կիրառումը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր