Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․
«Ուշադրություն
Ինստագրամում նման կեղծիք է տարածվում: Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ:
Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը:
Միացրեք երկփուլային նույնականցումը, որը հնարավարություն չի տա մտնել ձեր հաշիվ նույնիսկ, եթե գողանան գաղտնաբառը:
Բանկային քարտի տվյալներ մի լրացրեք չստուգված կայքերում:
Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել»: