00:00:00

Արմավիրի, Տավուշի մարզերում և Սևան քաղաքում ձյուն է տեղում

19:52, 31 հունվար 2023 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Լանջիկ-Մաստարա և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Տավուշի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր