Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեւական ընդմիջումից հետո տեղի կունենա «Սիլվայի գործով» դատական նիստ։
Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։