Հանրապետության տարածքում`
հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:
Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -3- 5, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 +3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5 -9 ցերեկը՝ -1 + 2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+ 4,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -2 +2,
Լոռիում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +7 +10,
Տավուշում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 + 13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-9, ցերեկը` -2+1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +2 +5,
Արարատում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 4 + 6,
Արմավիրում՝ գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +4 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 -2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +3 +5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+ 13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 +10,
Արցախում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+ 12: