00:00:00

Արտակարգ դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. բերման են ենթարկվել 2 հարազատ եղբայրներ

13:16, 27 հունվար 2023 Հասարակություն

Երեկ՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան փողոցում գործող «Շենգավիթ» ԲԿ-ում ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու Ոստիկանության Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները։

Ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել և Ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Լոռու մարզի բնակիչներ՝ 30-ամյա Հայկ Դ-ին և 35-ամյա Ավետիք Դ-ին։ Վերջիններս այնուհետև Ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգը ստացվել է «Շենգավիթ» ԲԿ-ի ծառայություն իրականացնող անվտանգության պետ Արա Ա-ի կողմից, ով հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են նշված ԲԿ-ի աշխատակիցներին, ինչի հետևանքով խաթարվել է կենտրոնի բնականոն աշխատանքը։ 

Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ նշված ԲԿ-ից գույները խտացնում են, իսկ Ոստիկանություն տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր