Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի հայցն ընդդեմ՝ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Հայցվորը պահանջում է հրապարակայներոն հերքել զրպարտող համարվող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկան ժամանակ հեռարձակվել է մի տեսանյութ, որտեղ ըստ ռեպորտաժի հեղինակի Գրիշա Թամրազյանը հայհոյել է ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանին։
Հեռուստաընկերության 1lurer.am կայքում էլ զետեղված է այդ տեսանյութը՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականը հայհոյել է նիստի ընթացքում» վերտառությամբ։
Գրիշա Թամրազյանը իրեն վերագրածը համարել է զրպարտություն և դատական հայց է ներկայացրել։ Նշենք, որ ռեկտորի խորհրդականը դրամական պահանջ չի ներկայացրել, այլ հայցում բացառապես զրպարտություն համարվող տվյալները հրապարակայներոն հերքելու պահանջ է ներկայացրել։
Irakanum.am