00:00:00

Օդային ճանապարհով Հայաստան ժամանած եւ երկրից մեկնած քաղաքացիների թիվը հավասարվել է. վիճակագրություն

21:36, 24 հունվար 2023 Հասարակություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղեւորահոսքը գերազանցել է 2 մլն 593 հազարը․ ժամանածների թիվը կազմել է 1 293 612, մեկնածների թիվը՝  1 299 789։

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 42640 մարդ․ ժամանածների թիվը կազմել է 20 567 մարդ, մեկնածներինը ՝ 22 073 մարդ:

Ընդհանուր առմամբ օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 1 314 179 մարդ, իսկ երկրից մեկնել է 1 321 862 մարդ։

Դեպի դրական փոփոխություններն ակնհայտ են՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին բացասական սալդոն կազմում էր տասնյակ հազարավոր մարդ։ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ մեկնածների թիվը 7683-ով ավելի է, քան ժամանածների թիվը։

Անշուշտ, դրան ազդել է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան օտարերկրացիների ժամանումը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր